1867 դիտում
23:40 16-02-2015
Քահանաները մասնակցում են ՀՀ Ոստիկանության «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույցներին
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնոհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի քահանաները մասնակցում են ՀՀ Ոստիկանության նախաձեռնած «Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույց-զեկույցներին:
Ծրագիրը նպատակ ունի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել՝ աղանդավորության, փողոցային բարքերի ու բացասական հոգեբանական ազդեցություն ունեցող տարբեր սոցիալական խմբերի մեջ պատանիների ներգրավման ուղղությամբ:
Տ. Վահան քահանա Առաքելյանը մասնակցեց Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 և Լեոյի անվան թիվ 65 դպրոցներում կազմակերպված հանդիպումներին, խոսեց պատանիների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Նմանատիպ հանդիպումներ կազմակերպվելու են մայրաքաղաքի մի շարք համայնքներում: Թեմի քահանաներից շատերը մասնակցելու են ծրագրին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
4915 դիտում
15:55 22-03-2018
«Անչափահասը և հանցագործությունը» թեմայով զրույց Նոր Հաճնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1249 դիտում
23:27 27-02-2015
Գյուղական դպրոցներում անցկացվում է «Անչափահասը և հանցագործությունը» ծրագիրը
Այս բաժնից
2251 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
919 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1339 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան