211652_close_icon
views-count1565 դիտում article-date 08:34 17-02-2015

Հունվարին հացը ամենաշատը թանկացել է Կապանում՝ 14%-ով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը, ուսումնասիրելով Հայաստանի մարզկենտրոններում հացամթերքների գինը, հանգել է եզրակացության, որ հունվարին հացը ամենաշատը թանկացել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ 14%-ով: Անցած տարվա հոկտեմբերին իր պաշտոնում վերանշանակված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեծ արշավ էր կազմակերպել Սյունիքում հացի գինը էժանացնելու մասին: Նա խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանում, հրահանգել հացարտադրողներին նվազեցնել հացի գինը: Իսկ հոկտեմբերի 8-ին մարզպետարանը տարածել էր հաղորդագրություն այն մասին, որ իրենց մարզում հացը էժանացել է 10%-ով: Ու հիմա պարզվում է, որ հացը ամենաշատը թանկացել է հենց Սյունիքում: Ավելին բացարձակ արժեքով ամենաթանկ հացը, որ վաճառվում է ՀՀ–ում. ըստ պաշտոնական վիճակագրության, Կապանում է։ Եթե Երևանում 1 կգ հացը հունվարին արժեցել է 535 դրամ. Աշտարակում 440. Եղեգնաձորում 531, ապա Կապանում այն արժեր 546 դրամ: Ի դեպ, երկու շաբաթ առաջ Սուրիկ Խաչատրյանը կրկին խորհրդակցություն է հրավիրել հացի գինը նվազեցնելու թեմայով: Այսինքն՝ պետք է սպասել, որ առաջիկայում հացը Սյունիքում էլի պետք է թանկանա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր