1813 դիտում
08:03 04-11-2015
Հացը Կապանում թանկացել է 6,7 տոկոսով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն է հրապարակել, որոնց համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։
«Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ում։ Կամ որ նույնն է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում Է երկրի միջին ցուցանիշը։
Սա ուշագրավ է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկան) խորհրդակցություններ էր անցկացրել մարզի հացարտադրոդների հետ եւ ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով։ Այս «որոշումը, լայնորեն լուսաբանվում էր այդ օրերին։
Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին», -հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
08:34 17-02-2015
Հունվարին հացը ամենաշատը թանկացել է Կապանում՝ 14%-ով. ՀԺ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը