211652_close_icon
views-count5539 դիտում article-date 15:31 17-02-2015

Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը խոսքից անցան գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները կատարում են Աճառյան փողոցի թիվ 5 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Տանիքը մասամբ հրդեհվել էր փետրվարի 4-ին: Հրդեհից վնասվել էին տանիքի շուրջ 100 քմ փայտյա հենասյուները և թիթեղները: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ասացին, որ արդեն ավարտին են հասցվում աշխատանքները և տանիքն ամբողջությամբ վերականգնվում է: Ինչպես ավելի վաղ՝ փետրվարի 4-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/04/42080/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան թիվ 5 շենքի տանիքում հրդեհ էր բռնկվել: Լուսանկարները ՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր