211652_close_icon
views-count2139 դիտում article-date 19:42 18-02-2015

Արարատի մարզում խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1977 թ. ծնված Կարո Գ.-ին պատկանող տանը և օժանդակ կառույցներում, ինչի արդյունքում բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և առգրավվել են ապօրինի պահվող ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 16, 7.62 մմ տրամաչափի՝ 8 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի կարաբինի 1 փամփուշտ և զրահաբաճկոն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Հովիկ Գ.-ի բնակարանում և Երասխ գյուղի վարչական տարածքում գտնվող, նրան պատկանող կարպալճային տնտեսությունում, բնակեցվող տնակում և օժանդակ այլ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերել և առգրավվել են ապօրինի պահվող «ԻԺ-18 ԵՄ» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 12 մմ տրամաչափի 15 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրազենի 50 փամփուշտ, ազդանշանային 7 լուսարձակիչ և դետոնատորի 3 հրապատիճ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր