211652_close_icon
views-count1344 դիտում article-date 17:42 01-02-2014

Խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք

Հունվարի 31-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Տաշիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1978 թ. ծնված Ռոման Դ.-ի բնակարանում: Տանտերը ննջասենյակի մահճակալի տակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 18 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: *** Նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Միխայիլ Օ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում տան հյուրասենյակում դրված թախտի միջից հայտնաբերել են 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 32 մմ տրամաչափի 35 դատարկ պարկուճ, 32 մմ տրամաչափի լիցքավորված 11 պարկուճ, 2 վառոդի չափիչ, 1 տուփ վառոդ, 1 տուփ արճիճ, 2 լուցկու տուփով հրապատիճ և վառոդը լիցքավորելու համար սարքավորումներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր