211652_close_icon
views-count1493 դիտում article-date 16:56 19-02-2015

Գիրք նվիրելու օրվա անակնկալը՝ քաղաքապետարանի աշխատակիցների համար. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ: Քաղաքապետարանում աշխատանքային օրն սկսվել է հաճելի անակնկալով. մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ դիմավորել են աշխատակիցներին Թումանյանի ստեղծագործությունների հերոսների կերպարներով և գիրք նվիրել: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին՝ վերջիններս նշել են, որ մեծ սիրով կընթերցեն գրքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր