211652_close_icon
views-count15617 դիտում article-date 20:54 20-02-2015

Ոստիկանությունը պարզում է առեղծվածային BMW-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում: BMW մակնիշի 01 DA 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե մի քանի պաշտպանիչ հատվածներին, որից հետո դւորս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր է ժամանել Lada մակնիշի 113 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդը հավաքվածներին ասել է. «էս մեր Լուսոյի ավտոնա՞, հո բան-ման չի՞ եղել Լուսոյին» և, տեսնելով, որ հավաքվածները չեն կարողանում պատասխանել իր հարցին՝ հեռացել է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենայի սեփականատերը Լուսինե Ենոքյանն է, ով դեպքի վայրում հավաքվածներին ասել է, թե վարորդն իր ամուսինն է ու նա մոտակայքում «չայ է խմում»: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր