211652_close_icon
views-count15697 դիտում article-date 22:35 20-02-2015

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից 59-ամյա կինը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 19-ին, հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Առուճ գյուղի բնակիչ, 59-ամյա Լարիսա Աբրահամյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 17-ին՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/17/43452/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել էին Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 60-ամյա Վալերիկ Վերդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 21 ՍՏ 295 համարանիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Հովիկ Մակարյանի վարած Opel Astra մակնիշի 23 ՕՍ 280 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վթարի հետևանքով 2 վարորդներն ու 07-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 59-ամյա Լարիսա Աբրամյանն ու Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Աղասի Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել գյուղացիներն ու այդ պահին այդտեղով անցնող վարորդները և նրանք հիվանդանոց էին տեղափոխվել քաղաքացիների ուժերով: 4 վիրավորները գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր