211652_close_icon
views-count36469 դիտում article-date 09:29 04-09-2017

Կոտայքի մարզի Գողթ գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից Նիվայի վարորդը մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարող Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ։ Խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև վիրավորների ինքնությունը։ Նրանք են՝ Ջիպի ուղևորներ՝ 63-ամյա Հայաստան Հարությունյանը, 58-ամյա Վարդիթեր Հարությունյանը, 39-ամյա Ժասմին Հարությունյանը, 10-ամյա Մարթա Ցլալյանը, իսկ 2 երեխաներն էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հեետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/02/1076333/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզոում: Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել էին Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ էին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության օրվա պատասխանատու Նորիկ Ասրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր