Արարատում պատրաստվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին
Արարատի մարզում շարունակվում է գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը:
Հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրվել Վեդիի քաղաքապետարանում: Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է օրակարգային համարել ոլորտի առաջնային խնդիրները և ապահովել գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ ու արդյունավետ կազմակերպումը: Այս խորհրդակցության ընթացքում ևս Արարատի տարածաշրջանի համայնքապետերը ներկայացրել են գյուղատնտեսական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված գործընթացներն ու այդ ոլորտում առկա խնդիրները:
Զեկույցով հանդես են եկել նաև Վեդիի, Արարատի ՋՕԸ-երի տնօրենները և ներկայացրել խորքային հորերի, պոմպակայանների վերանորոգման ուղղությամբ իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: