211652_close_icon
views-count8759 դիտում article-date 10:26 23-02-2015

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները շարունակում են լքել կուսակցությունը. հերթը հասավ Դավիթ Քոչարյանին

Չնայած ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կրքերը հանդարտվել են, բայց ԲՀԿ-ական ԱԺ պատգամավորները շարունակում են լքել կուսակցությունը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնի դարձավ, որ կուսակցությունը այսօր լքում է ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր: Հարգանքներով՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյան»:

Նմանատիպ նյութեր