211652_close_icon
views-count3314 դիտում article-date 20:29 19-10-2016

ԲՀԿ-ական պատգամավորը լքել է կուսակցությունը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը քիչ առաջ հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է: Շնորհակալություն հայտնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար, վերջինիս հաջողություն եմ մաղթում քաղաքական կյանքում: Միաժամանակ վստահեցնում եմ նաև, որ որպես պատգամավոր շարունակելու եմ լինել իմ հայրենակիցների ու բազմահազար ընտրողների կողքին՝ առաջնորդվելով օրենքով վերապահված խղճով ու համոզմունքներով: [b]ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյան[/b]»:

Նմանատիպ նյութեր