211652_close_icon
views-count975 դիտում article-date 19:48 23-02-2015

Քննարկվել են ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ եւ բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը գործելու է բաց եւ թափանցիկ եւ իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսեւորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ եւ օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Տիկին Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ: Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր