211652_close_icon
views-count24829 դիտում article-date 20:22 23-02-2015

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել և մեծ ներդրումներ է իրականացնում այն Հայաստանում զարգացնելու ուղղությամբ. ֆոտոշարք

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը շատ կարճ ժամանակ է, ինչ ընտրվել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ և արդեն հասցրել է լուրջ ներդրումներ կատարել այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու և մեր մարզիկների կողմից այն աշխարհում ներկայացնելու ուղղությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կատարված և սպասվելիք աշխատանքների մասին զրուցեց մարզական մեկնաբան, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանի հետ: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև. [b]-Պարոն Թադևոսյան, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան նորընտիր նախագահ ունի՝ հանձինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի: Շատերն անգամ տեղյակ չեն, որ Հայաստանում բադմինթոնի ֆեդերացիա է եղել: Ինչպես նաև՝ ում է փոխարինել Աշոտ Աղաբաբյանը:[/b] - Հայաստանում բադմինթոնի ֆեդերացիան ձևավորվեց 90-ականներին: Սովորաբար, բոլոր մարզաձևերում ֆեդերացիաների նախագահները հասարակական աշխատանքի հիմունքներով են աշխատում: Նրանք ավելի շատ պատրաստ են գումարներ ներդնել մարզաձևի զարգացման համար: Այսինքն` սա այն ոլորտն է, որ ավելի շատ պետք է ծախսես, ոչ թե օգուտ ունենաս: Հիմա, փաստորեն, այդ ծախսերը Աշոտ Աղաբաբյանն իր վրա վերցրեց՝ հասկանալով, որ բադմինթոնն այն մարզաձևը չէ, որտեղից կարող ես շահույթ ստանալ: Պետք է ներդրումներ կատարես, որ մարզաձևը զարգանա: Նախկինում ֆեդերացիայի նախագահը Հրաչյա Պողոսյանն էր: Այսօր նա արդեն ֆեդերացիայի գործադիր տնօրենն է, միևնույն ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչը: Ինքը նախկին բադմինթոնիստ է: Նրա դուստրը ևս այդ մարզաձևով է զբաղվում, Հայաստանի հավաքականի անդամ է: Հրաչյա Պողոսյանն էլ բավականին արդյունավետ աշխատանք կատարեց մարզաձևի զարգացման համար: Բայց, եթե գումարներ չներդնես, մարզաձևը կմեռնի ու չի զարգանա: [b]-Փետրվարի 12-14-ը Բելգիայի Լյոուվեն քաղաքում անցկացվեց բադմինթոնի Եվրոպական կոնֆեդերացիայի մամուլի պատասխանատուների սեմինար-պարապմունք, որին մասնակցում էիք նաև Դուք: Ի՞նչ նպատակ էր հետապնդում սեմինարը:[/b] - Հիմնական նպատակն էր մարզաձևը լուսաբանող աշխատակիցներին ծանոթացնել ինչպես հեռուստատեսության, այնպես էլ մամուլի աշխատանքներին: Աղաբաբյանը մեծ նշանակություն է տալիս այդ աշխատանքներին և որոշեց, որ Հայաստանը անպայման իր մասնակցությունը պետք է ունենա, և ինձ գործուղեց սեմինարին: Ավելին` այդ օրերը հատուկ էին ընտրված, քանի որ այդ օրերին նույն դահլիճում, որտեղ սեմինարն էր անցկացվում, տեղի էր ունենում բադմինթոնի Եվրոպայի թիմային առաջնություն: Մրցաշարին 12 երկիր էր մասնակցում: Առաջին անգամ այդ միջոցառմանը մասնակցելու և լուսաբանելու հնարավորություն էին ստացել նաև Եվրոպական ֆեդերացիաների մամուլի քարտուղարները: Նրանք շատ ուրախացան, որ Հայաստանը վերջապես ներկայացուցիչ ունեցավ: Մենք նաև Համաշխարհային ֆեդերացիայի անդամ ենք: Այս տարի Աշոտ Աղաբաբյանը մասնակցելու է նաև բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի կոնգրեսին: Ավելին` մեր այս տարվա համահայկական խաղերում բադմինթոն մարզաձևը ևս ընդգրկվել է, և դա հնարավորություն կտա, որ աշխարհի հայերի շրջանում գուցե գտնենք, ի հայտ բերենք լավագույն երեխաներին, ովքեր կարող են Հայաստանը ներկայացել համաշխարհային ասպարեզում: Ինքը օլիմպիական մարզաձև է, իսկ օլիմպիական մարզաձևի համար պետության տված գումարները չափազանց քիչ են. ընդամենը 4 միլիոն դրամ: Իսկ այդքանով երբեք մարզաձև չես կարող զարգացնել: Բայց հիմա ներդրումներ կլինեն Աշոտ Աղաբաբյանի կողմից: Չեմ կարող ասել՝ արդյունքները շատ շուտ կլինեն, բայց կլինեն: Նշեմ նաև, որ սեմինարի ընթացքում Եվրոպական կոնֆեդերացիայի լրատվական ծառայության ղեկավար Մանուել Ռոսլերը ներկայացրեց վերջին 1 տարվա ընթացքում այս մարզաձևի զարգացման դրական տեղաշարժը: Այսօր բադմինթոնով հետաքրքրվող և այս մարզաձևի մասին գրող լրագրողների թիվն արդեն հասել է 750-ի: Եթե անցյալ տարի Եվրոպական ֆեդերացիայի ֆեյբուքյան էջը 60.000 հետևորդ ուներ, ապա այսօր այդ թիվը տասնապատկվել է՝ հասնելով 600.000-ի: Իսկ այս վերջին առաջնությանը լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու և հարցազրույցներ վերցնելու՝ աշխարհի թիվ 2-րդ ռակետ, դանիացի Յան Յորգենսենից, իռլանդացի Սքոթ Էվանսից՝ 4-րդ ռակետից և անգլիացիներ Քրիս և Գաբրիելա Ադքոք զույգից, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 5-րդ համարն է: [b]-Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզաձևը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ: [/b] -Մենք հանդիպեցինք քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի կրթության վարչության պետի` Գայանե Սողոմոնյանի հետ: Պայմանավորվեցինք, որ մայրաքաղաքի բոլոր համայնքների 1-2 դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ հատուկ սեմինար պարապմունքներ կանցկացվեն: Մեր մասնագետները կծանոթացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում բադմինթոնը և, ի վերջո, հանրակրթական դպրոցների 1-3 դասարանի երեխաներին ընդգրկենք դասերից հետո արտադասարանական պարապմունքներում, ինչը հնարավորություն կտա սեր արթնացնելու երեխաների մեջ դեպի այս մարզաձևը: Հետո լավագույնները կընդգրկվեն հիմնական պարապմունքներում: Ի դեպ, սա այն մարզաձևերից է, որտեղ աղջիկների քանակն ավելի մեծ է: Ավելին` մեկ շաբաթ առաջ Իրանից արդեն գնել ենք ռակետներ, վալաններ ու ցանցեր և բաժանելու ենք դպրոցներին: Այսինքն` դպրոցները կապահովվեն նաև մարզագույքով: Զարգացման ծրագիր ունենք և առաջնորդվելու ենք դրանով: [b]-Այս սպորտաձևը մյուսներից ի՞նչ առավելություն ունի:[/b] -Հաճախ մարզիկներն իրենց բուն պարապմունքից առաջ մոտ 15 րոպե բադմինթոն են խաղում: Այս սպորտաձևը մկանային համակարգի աշխատանքը շատ ճիշտ է կատարում: Ինքը թենիսի և վոլեյբոլի խաղերին է նման: Այս խաղի մեջ շատ մեծ ազարտ կա: Մեր երեխաները՝ հատկապես աղջիկները, հիմնականում ասում են՝ իջնենք բակ, բադմինթոն խաղանք, չէ՞: Բայց պրոֆեսիոնալ այս խաղը խաղալու համար տիտանական աշխատանք և ֆիզիկական լավ տվյալներ են անհրաժեշտ: Սա վոլեյբոլի, թենիսի սինթեզն է, բայց շատ ավելի մեծ ազարտով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր