8551 դիտում
17:00 24-02-2015
Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայում «քարե դար» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեփական փորձով կրկնեմ հայտնի իրողությունը, որ պոլիկլինիկաների անմխիթար վիճակը ամբողջությամբ համապատասխանում է այնտեղ աշխատողների ճնշող մեծամասնության մակարդակին: Առաջին անգամ չէ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող, փլատակ հիշեցնող 18 պոլիկլինիկան վեճի թեմա է դառնում, քանզի ձևական բնույթի աշխատանքներ է տանում՝ մարդկանց առողջության հետ խաղ անելով, միևնույն ժամանակ ցուցաբերելով նրանց նյարդերը մաշեցնող վերաբերմունք:
Վերջին հիշարժան դեպքը այսօր եղավ, երբ առավոտյան վաղ շարքային քաղաքացու կարգավիճակով գնացի պոլիկլինիկա, թե մուտքից ինչ տպավորություններ են համակում այնտեղ հայտնվող մարդուն, որը անմիջապես իր ապաքինման հույսը կորցնում է տեսածից, ասելը ավելորդ է: Իսկ ահա բուժաշխատողների հետ շփումից առհասարակ տիրապետումդ կորցնում ես: Այսպես, վաղ առավոտյան, չնայած որոշ կաբինետների մոտ կուտակված ծերունիների հերթին, գրեթե բոլորի դռները փակ էին, որովհետև կաբինետներից մեկում հավաքվել ու նախաճաշում, ճաշում կամ էլ թե սուրճով ճոխ դեսերտի էին հավաքվել:
Բանն այն է, որ վերջապես բաց կաբինետ տեսնելուն պես մոտեցա, հարցնեմ, թե ում, որտեղ կարելի է գտնել: Սեղանի շուրջ հավաքված աշխատողների բերաններն այնքան լիքն էր, որ չպատասխանեցին էլ: Հետո վերջապես մեկը բերանը լիքը գլխով անհասկանալի շարժում արեց, իբր՝ հանգիստ թողեք: Ստիպված ինքս գտա սոնոգրաֆիայի կաբինետը՝ երկար-բարակ շրջելով այդ ահռելի մեծ տարածքով, որը այնքան սառն էր, որ հիվանդները ասում էին, թե չեն ուզում այստեղ գալ, բայց երբ բժիշկներին ասում են, որ անկետան տվեք, գնում ենք ուրիշ տեղ գրանցվելու, սկսում են համոզել, թե գիտեք, մենք ինչ լավն ենք, ինչ լավ սոնոգրաֆ ունենք, ուրիշները գալիս, վճարովի հետազոտվում են, դուք էլ գնալ եք ուզում: Սպասողները միահամուռ ասում էին. «Թեև հերթերը սովորաբար շատ չեն, բայց բժիշկները քմահաճույքով են աշխատում ու երկար սպասել են տալիս, ու հենց այդ ընթացքում էլ սառում, ավելի ենք հիվանդանում այստեվ:
Թե ինչպես որևէ օպտիմալացմամբ այս պոլիկլինիկան չվերացավ, որ գոնե այդպես բարեկարգվի, անհասկանալի մնաց: Ինչևէ, ինձ էլ բախտ վիճակվեց շխվել սոնոգրաֆիստ Նարինե Գաբրիելյանի հետ, իհարկե, ոչ հետազոտությամբ, քանզի բանը դրան չհասավ: Նա ժամերով հետազոտում էր հղիներին՝ սեռը ժամանակից շուտ ասելու համար, բնականաբար՝ գումարի դիմաց:, իսկ մնացածներին րոպեների ընթացքում բաց էր թողնում, ինչպես զորակոչիկին, որին իմ հսկմամբ զննեց և եզրակացություն գրեց 4,5 րոպեում, իսկ թե հետո այդ, իբր թե ստուգված երեխայի հետ ինչ կլինի բանակում, իրեն առհասարակ հետաքրքիր չէր: Էլ չեմ ասում այն մասին, որ ընթացքում անհերթ վճարովիներին էր ընդունում, շտապ պատճառաբանությամբ՝ չհասկանալով, որ հերթում կանգնածները ու դուրս եկողները ասում են միմյանց իրենց գլխով անցնողի մասին, իմ ընդվզմանն էլ թեքվեց, թե՝ կարող եմ առհասարակ չընդունել, գնաք, հետո գաք, իսկ նրանց ժամ եմ ասել, եկել են: Թե այդ կարգը որտեղ էր փակցված կամ գոնե նրա բուժքույրը մեկ անգամ դուրս գար ու հերթում կանգնածներին տեղեկացներ գործող այդ կարգի մասին, կասեինք՝ դե, մարդիկ նորմալ գրաֆիկով աշխատում են: Դրա փոխարեն բժշկուհին անշնորհք դրսևորմամբ հասավ նրան, որ հերթում կանգնած ոչ այնքան փոքր երեխաները տհաճությունից մոտը չէին էլ ուզւմ այլևս մտնել: Լաբորատորիայում էլ ասացին, թե՝ ուշացել եք, այդպես էլ չհասկացանք, թե կեսօրին ինչից ենք ուշացել, բայց թե հետո ընդունեցին: Դե, իսկ տնօրենն էլ խիստ զբաղված էր անգամ լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, էլ ի՞նչ հույսեր կարող են փափագել շարքային քաղաքացիները՝ նման հարցերը այնտեղ բարձրացնելու հետ կապված: Երևի չիրականացվող սկրինինգային ծրագրի վրա էր աշխատում, որը հետո առանց անելու ինչ-որ եզրակացություն կստանա մեր իսկ առողջության վիճակի մասին:
Ի դեպ, նշվածներս միայն այս պոլիկլինիկային չեն վերաբերում, ցավոք, դա համատարած է այս օղակում: Այդպես բնակչության կարիքներին չհամապատասխանող եզրահանգումների հիման վրա էլ օրենքներ են գրվում, կարգեր հաստատվում, գուցե և ի վնաս մարդկանց, քանզի վերադասները իրենց աշխատակիցների հանցավոր անգործությունը կոծկում են սեփական շահերից ելնելով, ամսվա տոկոսների դիմաց, ըստ երևույթին: Չնայած, այսօրվա սոնոգրաֆիստը նույն այս կենտրոնում գործող մեկ այլ մասնագետից տարբերվում էր ակնհայտորեն: Նախորդը մի քանի ժամ ինձ իմ դստեր հետ սպասեցնել տվեց, գնաց տոնավաճառ առևտուր արեց, բերեց, աշխատակցուհիներին ցույց տվեց, նստեցին դեսերտի, սուրճի ու երբ նյարդերս վերջապես տեղի տվեցին, ընդունեց: Աղջկաս հետազոտելուց էլ մի ձեռքով դեռևս սեղանից ուտելիք էր վերցնում, մյուսով՝ բջջայինով խոսում՝ դատչիկն էլ ձեռքից-ձեռք տեղափոխելով էլ իբր թե հետազոտում էր, և այդ ամենը մեկ-երկու րոպե, հետո առանց մի բառ խոսելու դուրս հրավիրեց: Ես հետո կգրեմ պատճառաբանությամբ, այսինքն, մեզ որևէ բան իմանալ հարկավոր չէր մեր իսկ առողջականի մասին:
Ինչևիցե, ժողովուրդ ջան, մեր երկիրը հայտարարել է, որ սրտանոթային, հորմոնալ ու կանաց սեռական հարցերով անվճար, առանց գանգատների ու գանգատներով բոլորին ընդունում են պոլիկլինիկաներում հետազոտելու համար, հիմա էլ քաղաքապետարանի հայտարարությամբ կանանց համար մեկամսյակի ընթացքում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր բուժհաստատություններում անվճար աշխտորոշում, բուժում ու վիրահատություններ են արվելու, գնացեք, դիմեք, խնդիրների դեպքում էլ համարձակորեն թեժ գծին զանգահարեք 1-08 և 010 52 – 88 – 72, որ այլևս ոչ ոք՝ ո՛չ ստորադասները, ո՛չ էլ վերադասները չկարողանան խուսափել պատասխանատվությունից:
Նամակը ստացվել է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ընթերցողներից մեկից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված