1146 դիտում
08:09 25-02-2015
Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է տնտեսության անկումը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3%-ով առևտրի շրջանառությունը նվազել է 7,4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7%-ով, իսկ արտահանումը 21,9%-ով:
Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, և չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել: Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռևս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն ևս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռևս հաջողության չեն հասել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3317 դիտում
09:51 27-04-2022
Դոլարի անկումը ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
2348 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
Այս բաժնից
916 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1189 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2473 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ