11659 դիտում
12:48 25-02-2015
Եռաբլուրում ասեղ գցելու տեղ չկար. Զորավարի շիրմին ծաղիկներ խոնարհեցին Սեյրան Օհանյանը, Մանվել Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետն ու մեծ թվով քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 25-ին, Զորավար Անդրանիկի 150-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարներ, մարզպետներ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ` պատանի ԵԿՄ-ականներ եւ մեծ թվով քաղաքացիներ` մայրաքաղաքից եւ մարզերից:
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Զորավարի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին: Կատարվեց հոգեհանգստի կարգ: ԵԿՄ վարչության նախագահ Մ. Գրիգորյանի հրամանով Անդրանիկ Օզանյանը պարգեւատրվեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» հուշամեդալով, որը տեղ կգտնի նրա անվան թանգարանում:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` Եռաբլուր զինվորական պանթեոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+