211652_close_icon
views-count94137 դիտում article-date 20:59 06-03-2021

«Մոսկվա» կինոթատրոնում ասեղ գցելու տեղ չկար. կայացավ Վարդ Սիմոնյանի «Քաջեր և քաջքեր» ֆիլմի պրեմիերան. ներկա էր նաև ֆիլմի հերոսը՝ հրամանատար-համայնքապետ Մանվել Փարամազյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վարդ Սիմոնյանի «Քաջեր և քաջքեր» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
 
Ֆիլմը նկարահանվել է պատերազմական օրերին՝ Սյունիքի ինքնապաշտպանական դիրքերում և փաստերի ճնշող ազդեցությամբ անդրադառնում է այն հակասահմանադրական, գաղտնի հուշագրին, որով հանձնվեցին Սյունիքի պաշտպանական բնագծերը։
 
Ֆիլմը Քաջարանի կամավորականների օրինակով ցույց է տալիս պատերազմի իրական ոգին, թե ինչպես քաղաքն իր հրամանատար-համայնքապետ Մանվել Փարամազյանի մեկ մարտակոչով շարվեց հրապարակում և մեկնեց ռազմաճակատ։
 
Քաղաքակրթությունը խիղճ է, իսկ Սյունիքը՝ հայկական քաղաքակրթության խարիսխը։ Ֆիլմը հենց քաղաքակրթությունների բախման ընդհանուր պլանով է դիտարկում իրադարձությունները, իսկ պատերազմը՝ խոշոր պլանով առերեսում ձախողված քաղաքականության հետ։
 
Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը հայտնի լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանն է։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 341+
341+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր