1512 դիտում
20:02 26-02-2015
Կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստը
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:
Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին :
Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ են վերահաստատվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Կամո Բարսեղյանը և Լյուդմիլա Բարսեղյանը։
Քննության առնելով նիստի օրակարգում գտնվող օրինագծերը՝ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքները։
Խորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2014 թվականին իրականացված աշխատանքների մասին հաղորդումը, որը ներկայացրել է ԼՂՀ ՔԾ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը։
ԱԺ կանոնակարգի համաձայն տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի առաջին ընթացակարգը նոր նստաշրջանում՝ կառավարության անդամների ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
822 դիտում
17:45 18-12-2014
ԼՂՀ-ում կայացել է Ազգային ժողովի լիագումար նիստը
662 դիտում
15:37 10-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը
3788 դիտում
17:45 24-03-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
1105 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը