3740 դիտում
17:45 24-03-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է փետրվար-մարտ ամիսներին Արցախի հետ կապված քաղաքական իրավիճակին և միջազգային զարգացումներին: Անդրադարձ կատարելով երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Աշոտ Ղուլյանը դատապարտել է այդօրինակ սանձարձակությունները և աջակցություն հայտնել Բելգիայում ապրող բոլոր ժողովուրդներին՝ ի դեմս վերջերս Արցախ այցելած ֆլամանդացի գործընկերների:
«Թերևս, տեղին է հիշեցնել, որ տարիներ առաջ մեր տարածաշրջանում նոր-նոր դրսևորվող միջազգային ահաբեկչության հանդեպ անտարբերությունը՝ ադրբեջանական արկածախնդրության տեսքով, պատճառ են դարձել այդ բացիլների տարածմանը ամբողջ աշխարհում և լուրջ մարտահրավեր՝ շատ ժողովուրդների համար»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի ներկայացրած «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Կերի մասին» և «Բուսասանիտարիայի մասին» ԼՂՀ օրենքները:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2015թ. գործունեության մասին հաղորդմամբ հանդես է եկել Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը: Խորհրդի նախագահն իր զեկույցում մասնավորապես նշել է, որ 2015թ.-ին հեռուստառադիոընկերության կայք այցելածների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով, այդպիսով հասնելով 1մլն 600 հազարի:
Պատգամավորները Նորեկ Գասպարյանին առաջադրել են հարցեր՝ կապված հեռուստահաղորդումների բովանդակության, տեխնիկական ապահովվածության, որակի, եթերաժամի և նոր ձևաչափերի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:
Ազգային ժողովի լիագումար նիստին մասնակցել են նաև ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր երկու շաբաթ առաջ փորձուսուցում են անցել խորհրդարանում:
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
18:09 05-05-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը
626 դիտում
15:37 10-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը
1392 դիտում
20:35 26-11-2015
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
535 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1138 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN