211652_close_icon
views-count1727 դիտում article-date 09:16 27-02-2015

ԱԺ-ում մարտի 3-ից 4-ը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ խորհրդարանին երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ և ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ՝ 20%-ից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, Աժ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչելու և 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչև հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ՝ մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր