809 դիտում
13:19 15-06-2020
ԱԺ արտահերթ նիստ կանկացվի. օրակարգում շահութահարկի կանխավճարների համակարգը վերանայելու նախագիծն է
ՀՀ ազգային ժողովում հունիսի 15-ին ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի տնտեսավարողներին հուզող մի կարևոր խնդրի։
Այս մասին «Ֆեյսբուք»-իր էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը»,-գրել է Թունյանն ու հավելել՝ այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն՝ տնտեսավարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսավարողի է։
Թունյանը նախագծի ընդունումը ինչ-որ առումով համարել է հակաճգնաժամային միջոցառում՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսավարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։
Պատգամավոր նկատել է, որ մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։
Նմանատիպ նյութեր
5151 դիտում
16:40 03-10-2020
Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. օրակարգում պաշտպանության ոլորտին լրացուցիչ գումար ուղղելու նախագիծն է
1727 դիտում
09:16 27-02-2015
ԱԺ-ում մարտի 3-ից 4-ը «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունների նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի. Ժողովուրդ
1783 դիտում
11:31 08-05-2019
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում հաստիքացուցակների հաստատման նախագիծն է. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
898 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան