211652_close_icon
views-count1755 դիտում article-date 10:47 27-02-2015

ԱՄՆ-ի Հարավային Դաքոթա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Դաքոթա նահանգի Ներկայացուցիչների պակատը փետրվարի 26-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը: Բանաձևն ընդունվել է 51 կողմ և 17 դեմ ձայների քվեարկությամբ: Այսպիսով, Հարավային Դաքոթան դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը դատապարտում է ժխտումը և կոչ անում հարցի արդար լուծման, ինչպես նաև խրախուսում նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդումը: Փաստաթղթում հիշատակվում են նաև հույների և այլ քրիստոնյաների ցեղասապանությունների մասին:

Նմանատիպ նյութեր