211652_close_icon
views-count1216 դիտում article-date 12:46 27-02-2015

Ուսամա Բեն Լադենի օգնականը մեղավոր է ճանաչվել

Ուսամա Բեն Լադենի նախկին օգնականը մեղավոր է ճանաչվել Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյունների կազմակերպման մեջ, որոնք իրականացվել են 1998 թ-ին «Ալ-Քաիդա»-ի կողմից: Այդ պայթյունների արդյունքում 224 մարդ էր զոհվել: Նյու-Յորքում վճիռը կայացվել է դատավորների 3-օրյա խորհրդակցությունից հետո և Խալիդ Ալ-Ֆավազը մեղավոր է ճանաչվել: Նշենք, որ նրան 2012թ-ին Մեծ Բրիտանիայից արտահանձնել էին ԱՄՆ: Ի դեպ՝ նա համարվել է Լոնդոնում Ուսամա Բեն Լադենի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր