3208 դիտում
08:38 28-02-2015
ԲՀԿ-ի անունից Տիգրան Ուրիխանյանն այլևս իրավասու չէ մեկնաբանություններ անել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել և չի չմասնակցել այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի աշխատանքներին: Արդյոք այդ բոյկոտը կտարածվի նաև մարտի 3-ի արտահերթ նիստի վրա, դեռևս մնում է անհայտ: Թերթը փորձել է այս հարցը պարզել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն, վերջինս ի պատասխան, հայտարարել է. «Ես ինձ այլևս իրավասու չեմ համարում ԲՀԿ-ի անունից մեկնաբանություններ անել»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք նաև, որ Տիգրան Ուրիխանյանը հնարավոր է՝ հրաժարվի ԲՀԿ մամլո խոսնակի պաշտոնից, ինչը կարծես հաստատվում է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»