211652_close_icon
views-count1529 դիտում article-date 14:44 16-05-2015

ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանն այսօր նոր կուսակցության հիմնադիր համագումարն է անցկացնում եւ քաղաքական ուժերին առաջարկ ներկայացնում

ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով նոր կուսակցություն է հիմնել, այսօր՝ մայիսի 16-ին, Կառավարության նիստերի դահլիճում գումարեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, թեեւ հրավիրյալների ցանկը տարբեր կուսակցություններից մեծ է եղել, սակայն հայտնի կուսակցությունների առաջնորդներից ոչ ոք ներկա չէր: Տիգրան Ուրիխանյանն իր խոսքում քաղաքական ուժերին առաջարկեց շարունակել դեռ աշնանը ստեղծված ոչ իշխանական քաղաքական ուժերի միասնական օրակարգը՝ հիմնավորելով, որ երկրի առաջ ծանրացած խնդիրները լուծում չեն ստացել: Ավելացրեց, որ իրենց կուսակցության դռները բաց են բոլոր կիրթ, ազնիվ սիրտ ունեցող մարդկանց համար: Կուսակցությունն այսօր ընտրելու է վարչություն: Որոշվելու է կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը:

Նմանատիպ նյութեր