211652_close_icon
views-count4368 դիտում article-date 14:11 28-02-2015

37-ամյա Դիանան գետնանցումի մոտ վեճի է բռնվել 2 կանանց հետ՝ խուլիգանական բնույթի հայհոյանքներով խախտելով հասարակական կարգը

37-ամյա Դիանա Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Բագրատունյաց 15-րդ շենքի դիմացի ստորգետնյա անցման աստիճանների մոտ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցադրելով հասարակության նկատմամբ՝ շուրջ 15 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել Անգելինա Պողոսյանի, Նելլի Գալստյանի և Սուրեն Սարգսյանի հասցեին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր