211652_close_icon
views-count3511 դիտում article-date 17:21 10-06-2015

Երբ հայհոյում են կանայք. Շենգավիթում մայր եւ դուստր իրենց սեռական բնույթի հայհոյանքներով խախտել են հասարակական կարգը եւ հարեւանների անդորրը

61-այա Հասմիկ Մկրտիչի Չլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Մադոյան փողոցի 24 տան բակից շուրջ 3 ժամ տևողությամբ, առանց որևէ պատճառի, բարձրաձայն իր աղջկա` Լուսինե Փաշայանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել` իրենց հարևանությամբ բնակվող բնակիչների հասցեին` այդ կերպ խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով իրենց հարևանությամբ բնակվող անձանց նկատմամբ: Քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN[/color].com-ը տեղեկացավ Շենգավիթի վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր