211652_close_icon
views-count4510 դիտում article-date 14:39 28-02-2015

Դերասան Վարդան Պետրոսյանը ներման խնդրով չի պատրաստվում դիմել նախագահ Սերժ Սարգսյանին. ավելին՝ նման խնդրով միայն նա կարող է դիմել

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելու խնդրանքով ՀՀ նախագահին կարող է դիմել միայն Վարդան Պետրոսյանը, որեւէ այլ անձ այս դեպքում իրավասու չէ նման խնդրանքով դիմել նախագահին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ավելացրեց, որ Վարդան Պետրոսյանը չի դիմելու նախագահին: Ավելին` դրա կարիքն էլ չկա, քանի որ, եթե դատական ակտը ուժի մեջ մտնի, դերասանը ազատության մեջ կլինի, քանի որ անզգույշ հանցագործությունների համար նախատեսվում է պատիժը կրել բաց ռեժիմով: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, թե մի շարք մշակութային գործիչներ Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելու համար ներում շնորհելու խնդրանքով պատրաստվում են դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչեւ այդ էլ տեղեկացրել էինք, որ շուտով ենթադրվում է, որ համաներման ակտ կլինի եւ նախորդ համաներման ակտից ելնելով՝ այն կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Այս մասին հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը: «Նախորդ տարվա համաներման ակտից ելնելով՝ հինգ տարվա ազտազրկման դատապարտելու դեպքում` անզգույշ հանցագործությունների պայմաններում համաներման ակտը կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի գործի վրա: Եվ, եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից Վարդան Պետրոսյանին ազատ արձակել: Այսինքն՝ ապրիլին Վարդան Պետրոսյանը բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի»,- ասել էր նա: Մինչեւ այդ էլ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր