3247 դիտում
15:30 24-11-2015
Նոր զարգացումներ՝ «Հարսնաքարի» գործով. Գարիկ Մարգարյանի մայրը պատրաստվում է դիմել նախագահ Սերժ Սարգսյանին
«Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, պատրաստվում է խնդրանքով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Մարգարյանը:
Նա նշեց, որ նախագահից խնդրելու է, որպեսզի որդուն ներում շնորհի եւ համաներմամբ ազատ արձակի:
«Իմ որդին անմեղ է: 6 հոգով չէին կարող 1 հոգու սպանել: Թող իրական մեղավորին՝ սպանողին հայտնաբերեն եւ պատժեն, իսկ մյուսներին ազատ արձակեն: Իմ որդին անմեղ է, դրա համար ես համաներում եմ խնդրում»,- ավելացրեց Ն. Մարգարյանը:
Ավելի վաղ էլ [url=https://shamshyan.com/hy/article/2014/06/23/18452/]հայտնել [/url]էինք, որ նշված գործով 6 ամբաստանյալներ 12 տարվա ազատազրկման են դատապարտվել:
Նմանատիպ նյութեր
7671 դիտում
17:52 19-05-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մորն այսօր հրավիրել են ոստիկանություն
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»