211652_close_icon
views-count2353 դիտում article-date 15:51 01-03-2015

Հարցը այսպես է դրված՝ «ով ում հախից կգա». Լեւոն Զուրաբյան

«Փետրվարի 20-ի հանրահավաքը իշխանությունները տապալեցին»: Այս մասին այսօր` մարտի 1-ին Ազատության հարապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Միաժամանակ ավելացրեց, որ եթե անգամ ինչ-որ քաղաքական ուժեր շարքից դուրս են եկել, ժողովուրդը իր վճիռը կայացրել է: Նրա խոսքով, այսօր հավաքվել են ոչ միայն պայքարի, զոհերի հիշատակի, նրանց արյունը թափողների դեմ ըմբոստանալու, այլեւ առաջիկա անելիքները քննարկելու համար: «Պահպանել համազգային դիմադրությունը ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխությունների խնդրում, շարունակել հանրահավաքային ճնշումը: Հարցը այսպես է դրված՝ ով ում հախից կգա»,-ավելացրեց Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց: Սակայն ՀԱԿ-ը հանրահավաք հրավիրեց մարտի 1-ին: Հիշեցնենք նաեւ, որ 7 տարի առաջ մարտի 1-ին քաղաքական ընդվզումների ժամանակ 10 մարդ զոհվեց, որոնցից երկուսը իրավապահ համակարգից: Այսօր մի շարք քաղաքական ու քաղաքացիական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ: Մարտի 1-ի զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

Նմանատիպ նյութեր