Երևանի Էստոնական փողոցում հայտնաբերեցին «COLT» տիպի ատրճանակ՝ դատարկ պահունակով
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Էստոնական փողոցի աղբամաններից մեկի մոտ ատրճանակ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց հայտնաբերել է «COLT» տիպի ատրճանակ՝ դատարկ պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]