211652_close_icon
views-count8329 դիտում article-date 16:40 04-03-2015

38-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել «Լաս» գիշերային ակումբի պարուհու նկատմամբ

38-ամյա Արման Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության և բարոյականության ընդհանուր նորմերի նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք շուրջ 1 ժամ տևողությամբ, Երևան քաղաքի Պարոնյան 1 հասցեում գտնվող «Լաս» գիշերային ակումբում աշխատակիցների և մեկ հաճախորդի ներկայությամբ, բռնություն է գործադրել ակումբի պարուհի Ռիտա Բեջանյանի նկատմամբ, բարձր գոռգոռացել և հայհոյել ակումբի աշխատակիցներին, իր գործողություններով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և խաթարել «Լաս» գիշերային ակումբի բնականոն աշխատանքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր