211652_close_icon
views-count3088 դիտում article-date 16:03 21-12-2015

«Կրիստալ» գիշերային ակումբի պարուհու հետ պարն ավարտվել է դանակահարությամբ

25-ամյա Ռազմիկ Երեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արարատի մարզի Տափերական գյուղում գործող «Ռալինա» ժամանցի կենտրոնում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբի բակում վիճաբանել է մինչ այդ ակումբի ներսում պարուհու հետ պարելու պատճառով ակումբի աշխատակից Գեղամ Մարտիրոսյանի կողմից դուրս հրավիրված Տարոն Հարությունի Մախսուդյանի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է Տարոն Մախսուդյանի ստորին շրթունքին և պատճառել ստորին շրթունքի ձախ կեսի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք, իսկ մոտը եղած դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին և պատճառել որովայնի առաջային պատի աղեգալարների վնասումով կտրած-ծակած, թափանցող վերք և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր