211652_close_icon

Վազգեն Սարգսյանի սպանությունից 10 օր առաջ նրա կաբինետում էի ու նրա սպանության մասին հայտնեցին նրա առաջադրանքը կատարելու ժամանակ. Մանվել Գրիգորյան

views-count6665 դիտում article-date 16:29 05-03-2015
Վազգեն Սարգսյանի սպանությունից 10 օր առաջ նրա կաբինետում էի, հանձնարարական էր տալիս: Այս մասին այսօր` մարտի 5-ին, Սպարապետի ծննդյան օրը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: «Կառավարության շենքում էր: Հանդիպեցինք, հանձնարարականներ տվեց: Ասում էր, որ միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպենք: Զինվորականներին շենք պետք է հանձնեինք, նախարարն էլ էր գալու: Ու այդ միջոցառման օրը զանգ են տալիս ու այդ լուրը հայտնում»,- պատմեց Մանվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան:

Նմանատիպ նյութեր