7475 դիտում
16:12 05-03-2015
Գագիկ Ծառուկյանի քաղաքապետ փեսան ևս լքում է ԲՀԿ-ն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, հայտարարել է, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից, սակայն մնալու է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում:
ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը եւս հայտարարել էր կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու եւ, առհասարակ, քաղաքականությունից հեռանալու մասին: Իսկ կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը: Ավելին` ԲՀԿ-ականները հաստատել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս լքելու է ԲՀԿ առաջնորդի պաշտոնը եւ վայր է դնելու պատգամավորական մանդատը:
Նմանատիպ նյութեր
3423 դիտում
15:19 06-03-2015
Եւս մեկ քաղաքապետ լքում է ԲՀԿ-ն
5104 դիտում
15:07 02-04-2015
Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»