211652_close_icon
views-count3375 դիտում article-date 15:19 06-03-2015

Եւս մեկ քաղաքապետ լքում է ԲՀԿ-ն

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նույնպես ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ նա ցանկանում է շարունակել իր գործունեությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն դեռ պարզ չէ՝ նրան կհաջողվի՞ պահպանել այդ պաշտոնը, թե՞ ոչ: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը, երեկ՝ կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ կուսակցության նախագահ ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, ինչից հետո կուսակցությնը լքեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալսայանյանը, ԲՀԿ Նոր Հաճընի տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:

Նմանատիպ նյութեր