ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս՝ եվրոպական երկրներում ապաստան ստանալու համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան: Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ: Գևորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաև չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է:
Ավելին՝ թերթին բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծիքներ կատարած անձինք հետագայում եվրոպական երկրներում, որպես ընդդիմադիր հալածյալ, ապաստան են ստացել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։