3902 դիտում
09:35 06-03-2015
«Նաիրիտ»-ի աշխատավարձի պարտքը մարելու համար նախկին նախարար Արմեն Մովսիսյանը իր գույքը գրավադրել է. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ պարզվում է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:
Ինչպես հավաստիացնում է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը:
Պատասխանելով թերթի հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համրարձումյանը պատասխանել է. «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: «Նաիրիտի» 200 մլն դոլարն օդ է ցնդել: Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը: Ինձ առաջարկեցին, որ գնեմ այդ ՏԷՑ-ը, բայց ես ասացի՝ ինչի՞ս ա պետք, հարցրեցի՝ Արմեն Մովսիսյա՞նն ա դրել գրավի, ասացին՝ հա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
10:25 25-09-2014
Երվանդ Զախարյանը«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը. 168 ժամ
1901 դիտում
09:42 07-11-2014
«Բորոդինո»-ն պարտքը մարելու համար վաճառում է գործարանի սարքավորումները. Ժողովուրդ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»