211652_close_icon
views-count2068 դիտում article-date 10:25 25-09-2014

Երվանդ Զախարյանը«Նաիրիտ»-ի աշխատակիցներին խոստացել է վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը. 168 ժամ

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է «Նաիրիտ», տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ: «Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, վերագործարկել գործարանը, և խորհուրդ է տվել հարկադիր պարապուրդում գտնվողներին հետ կանչել: Նախարարի այցը, թերևս, կարելի է հուսադրող համարել: Սակայն տարօրինակ է, որ այդ այցելության ժամանակ, ըստ մեր աղբյուրների, ոչ մի խոսք չի եղել, թե ինչ եղանակով պետք է աշխատի գործարանը»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր