2116 դիտում
15:45 06-03-2015
Հայաստանի Մ-15 և Մ-14 հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում
Այսօր Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները:
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը բաղկացած է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, այսօր մրցեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: Մեր հավաքականը պարտվեց 1:2 հաշվով:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջեց Կիպրոսի հավաքականին, որոնց ֆուտբոլիստները նույնպես 1-1.5 տարով մեծ էին մեր խաղացողներից:
Ընդհանուր առմամբ, մրցաշարը հիանալի հնարավորություն էր ընդամենը մի քանի ամիս առաջ կազմավորված մեր հավաքականների ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու տեսանկյունից: Քանի որ մրցաշարն անցկացվում էր առանց միավորների և ավելի շատ միտված էր պատանի ֆուտբոլիստների որակների զարգացմանը և փորձ ձեռք բերելուն, մրցաշարին մասնակցում էին նաև տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներ:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
12:21 05-09-2022
Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
1447 դիտում
17:43 11-03-2019
Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները
5339 դիտում
21:25 16-01-2018
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները
Այս բաժնից
3850 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2833 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2605 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ