2810 դիտում
16:28 06-03-2015
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը:
Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4: Վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան:
Հիշեցնենք, որ մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
22:14 15-01-2015
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսրայելի հետ
2191 դիտում
09:40 04-08-2015
ՀՊՏՀ ֆուտզալի թիմը ոչ ոքի խաղաց Լիոնի թիմի հետ. ֆոտոշարք
2422 դիտում
18:44 17-03-2016
Հայաստանի Մ-19 հավաքականը 10 հոգով ոչ-ոքի խաղաց սերբերի հետ
Այս բաժնից
2293 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2956 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2467 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում