19913 դիտում
22:31 06-03-2015
Թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալված եւ ազատ արձակված տնօրենին արդարացվելուց հետո աշխատանքը առայսօր չեն վերականգնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թմրանյութ ապօրինի ձեռքբերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված եւ 1,5 տարի կալանքի տակ գտնվելուց հետո արդարացված «Հիսուսի Մանուկներ» ԱԿ ՓԲԸ-ի տնօրենի` Գագիկ Հարությունյանի աշխատանքը չեն վերականգնում:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հարություն Գագիկի Հարությունյանը, ով իր դիրքորոշումը հայտնեց՝ իր վստահորդ Գագիկ Հարությունյանի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը գործի վերաբերյալ փաստաբանի ներկայացրած մանրամասները ներկայացնում է ստորև:
Գագիկ Հարությունյանը 1994 թվականից առայսօր հանդիսանում է «Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի», «Հիսուսի Մանուկներ» ԱԿ ՓԲԸ-ի տնօրեն (վերջինս առայսօր ազատված չէ տնօրենի պաշտոնից, ավելին` տնօրեն նշանակվել է համապատասխան մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում):
Իր երկարատև գործունեության ժամանակաշրջանում պարգևատրվել է ինչպես տարբեր նախարարների և մարզպետների, այնպես էլ ՀՀ նախագահի պատվոգրով:
2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում Գ. Հարությունյանը ձերբակալվել է թմրանյութ ապօրինի ձեռքբերելու, պահելու և իրացնելու կասկածանքով:
2013 թվականի սեպտեմբերի 6-ին Գ. Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.01.2015 թվականի թիվ ԱՐԴ/0108/01/14 դատավճռով ճանաչվել և հռչակվել է Գ. Հարությունյանի անմեղությունը և վերջինս ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
10 տարի ազատազրկում պահանջող դատախազը նույնիսկ վերաքննիչ բողոք չներկայացրեց, ինչի արդյունքում արդարացման դատական ակտը մտավ օրինական ուժի մեջ:
Դատարանն իր դատավճռում հստակ նշել է. «Այսպիսով, վերը հիշատակված փաստական հանգամանքների և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների ճնշման պայմաններում ակներև է, որ բացակայում է որևէ ապացույց, նույնիսկ ողջամիտ կասկած կամ արդարացված ենթադրություն այն մասին, որ սույն գործով առկա է թմրամիջոցի հափշտակություն, իրացում կամ իրացման նպատակ»:
ՀՀ օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ արդարացվածի իրավունքները, այդ թվում նաև աշխատանքային, ենթակա են պաշտպանության և վերականգնման:
Մեր կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ Արմավիրի մարզպետին` (ընդունման-հանձնման հանձնաժողով կազմավորելու և ընդունման-հանձնման ակտով Առողջության Կենտրոնի գույքը հանձնելու և տնօրենի պաշտոնում Գ. Հարությունյանի բնականոն գործունեությունը վերսկսելու մասին), որը մարզպետարանի քարտուղարություն մուտքագրվել է սույն թվականի մարտի 4-ին:
Շուրջ 1,5 տարի կալանքի տակ գտնվելուց և արդարացվելուց հետո, հուսով ենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետն արհեստածին խոչընդոտներ իր առջև չի ստեղծի և ամեն հարց կստանա իր իրավական, տրամաբանական և բարոյական հանգուցալուծումը:
Հակառակ պարագայում՝ մեր իրավունքները կպաշտպանենք օրենքով չարգելված ցանկացած եղանակով և միջոցներով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19182 դիտում
15:33 15-04-2018
Թմրանյութ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկվել Եղվարդի 2 բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ