211652_close_icon
views-count26178 դիտում article-date 19:40 28-10-2017

Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդներից մեկը կալանավորների հիվանդանոցի աշխատակից է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 24 հասցեի մոտից թմրանյութ պահելու, իրացնելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Տարոն Կարապետյանին և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Առաքել Գասպարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունում նրանք ընթերակաների ներկայությամբ ենթարկվել են անձնական խուզարկության և Ա. Գասպարյանի մոտ հայտնաբերվել է «PGN 300» գրառմամբ 20 դեղահաբ: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ, իսկ Տ. Կարապետյանն ու Ա. Գասպարյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գասպարյանն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հիվանդանոցում, ով պահպանության ապահովման երկրորդ կարգի մասնագետ է, արդարադատության կրտսեր սերժանտ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր