211652_close_icon
views-count8428 դիտում article-date 11:32 07-03-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 3 տաքսիները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 56-ամյա Կարապետ Հակոբյանի վարած Opel մակնիշի 35 LV 971 համարանիշի, 61-ամյա Հրայր Մելքոնյանի վարած Renault մակնիշի L 6625 համարանիշի և 62-ամյա Լեոնիդ Ջահանգիրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի S 8580 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարված 3 ավտոմեքենաներն էլ սպասարկում են տաքսի ծառայություններ: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում հաճախակի են վթարներ լինում, իսկ պատճառը լուսացույցի բացակայությունն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր