211652_close_icon
views-count1846 դիտում article-date 15:38 07-03-2015

«Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավերն այսուհետ 10 րոպեն մեկ ազդանշան կուղարկեն իրենց գտնվելու վայրի մասին

«Մալազիական ավիաուղիներ» ընկերության օդանավերն այսուհետ թռիչքի ժամանակ 10 րոպեն մեկ ազդանշաններ կուղարկեն օդանավի գտնվելու վայրի մասին: Այս մասին Bernama գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ընկերության ղեկավար Ահմադ Ջահարի Յախայան: Վերջինս նշել է, որ նշված ռեժիմը կիրառում են A380, A330, ինչպես նաև Boeing 737 օդանավերի անձնակազմերը: «Մալազիական ավիաուղիներ»-ի ղեկավարը խոստովանել է, որ քայլը պայմանավորված է Boeing 777-ի վթարի հետ, որը իրականացնելիս է եղել MH370 Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը:

Նմանատիպ նյութեր