19271 դիտում
20:23 05-10-2020
Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱՎ
Հարգելի քաղաքացիներ,
2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողների ճակատագրի, գտնվելու մասին նրանց հարազատները ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ չեն կարողանում ստանալ։
Թեժ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ հնարավոր չի լինում ձեռք բերել։ Սակայն ամեն մի քաղաքացու` իր հարազատի ճակատագրի մասին իրազեկվածությունը, տեղեկությունների ստացման իրավունքը պետք է երաշխավորված լինի։
Կարևորելով իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովումը` հայտնում ենք նման տեղեկությունների հավաքագրման աշխատանքների իրականացման մասին՝ համապատասխան պետական մարմինների հետ աշխատանքներ կատարելու նպատակով:
Բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց հարազատի գտնվելու վայրի կամ ճակատագրի մասին չունեն տեղեկություններ և փնտրում են, կարող են դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետեւյալ կոնտակտներով․
[b]
Արմինե Սադիկյան
093339441, 093111615
[email protected]
Սոֆյա Պետրոսյան
077-930-579 (նաև viber, signal)
[email protected]
Անահիտ Ղազարյան
077 68 93 98
[email protected]
Սառա Ղազարյան
077 071421
[email protected]
[/b]
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
00:03 21-09-2023
Հավաքագրվում են անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան