211652_close_icon
views-count2138 դիտում article-date 16:57 07-03-2015

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը` Կանանց միջազգային տոնի օրվա առթիվ

Առողջապահության համակարգի սիրելի տիկնայք և աղջիկներ, թու´յլ տվեք երախտագիտության խորը զգացումով շնորհավորել ձեզ կանանց միջազգային տոն օրվա առթիվ, մաղթել երջանկություն, սեր և խաղաղ երկինք ձեր գլխավերևում: Դուք օջախների պահապան հրեշտակն եք, երեխաների առաջին դաստիարակը, անհրաժեշտ պահին ամուսիններին սատար կանգնողը, ընտանիքին ջերմություն պարգևողը: Որպես առողջապահության նախարար, բարձր եմ գնահատում մեր համակարգի կանանց դերն ու նշանակությունը ոլորտի աշխատանքների կազմակերպման գործում: Ինչպես արցախյան ազատագրական պայքարի տարիներին, այնպես էլ այսօր, ձեզնից յուրաքանչյուրն իր աշխատատեղում ջանք ու եռանդ չի խնայում մարդկանց առողջության վերականգնման պատասխանատու խնդրում: Ձգտեցե´ք մշտապես կատարելագործվել Ձեր մասնագիտության մեջ, լինել օրինակելի ու պատասխանատու աստվածահաճո առաքելության իրականացման գործում` հանուն հարազատ ժողովրդի առողջության պահպանման: Սիրելի կանայք, վերստին շնորհավորելով ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ` մաղթում եմ գարնանային հմայք, ամուր առողջություն և աշխատանքային նորանոր հաջողություններ: Թո´ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Միշտ եղե´ք առողջ, գեղեցիկ և պատրաստ ձեր սրտերի ջերմությունը կիսելու հարազատների ու ձեր օգնության կարիքն զգացողների հետ:

Նմանատիպ նյութեր