211652_close_icon
views-count2277 դիտում article-date 19:59 07-03-2015

«Իսլամական պետություն»-ը ոչնչացնում է հնագույն Հաթրա քաղաքը

«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման զինյալները սկսել են Իրաքի հյուսիսում գտնվող հնագույն Հաթրա քաղաքից մնացած ավերակների ոչնչացումը, այս մասին հայտնել են Իրաքում բնակվող քրդերի ներկայացուցիչները: Նշենք, որ Հաթրա քաղաքի հուշարձանների պահպանված ավերակները ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են: Պարթևական այդ քաղաքը կառուցվել էր մ.թ.ա. 3-րդ դարում: Նշենք, որ մի քանի օր առաջ անջատողական իսլամիստները ոչնչացրել էին Իրաքում գտնվող հնագույն ասորական Նեմրութ քաղաքի ավերակները: Այդ քաղաքում գտնված բոլոր նմուշները տեղափոխվել էին արտասահմանյան թանգարաններ, բայց չափերով մեծերը մնացել էին Նեմրութում: Հայտնի է, որ մի քանի օր առաջ էլ իսլամիստները ոչնչացրել էին Մոսուլի թանգարանի նմուշները:

Նմանատիպ նյութեր